|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 140-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ N158/345 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-001-1210-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.02403 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի մայիսի 29-ի N 01/17/04969 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 14-ի N 2/փ-174 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի N158/345 հասցեում գտնվող 08-001-1210-0013 կադաստրային ծածկագրով 0.02403 (զրո ամբողջ երկու հազար չորս հարյուր երեք հարյուրհազարերորդական) հեկտար մակերեսով հողամասի` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատում գործառնական նշանակության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետին և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին` օրենքով սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը արտացոլել Գյումրի համայնքը (Գյումրի քաղաքը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -18 ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ԶՈՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(11.94 Կբ)
հիմնավորում |
 |
(1.28 Մբ)
հավելված |
 |
(955.26 Կբ)
եզրակացություն |
 |
(250.56 Կբ)
գրություն |
 |
(3.55 Մբ)
Հավելված 140.1 |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|