Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 3-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1–ին կետի 1-ին «6 743 880 724 (վեց միլիարդ յոթ հարյուր քառասուներեք միլիոն ութ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր քսանչորս)» թիվը և բառերը փոխարինել «6 836 746 724 (վեց միլիարդ ութ հարյուր երեսունվեց միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր քսանչորս)» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «7 061 362 324 (յոթ միլիարդ վաթսունմեկ միլիոն երեք հարյուր վաթսուներկու հազար երեք հարյուր քսանչորս) » թիվը և բառերը փոխարինել «7 154 228 324 (յոթ միլիարդ մեկ հարյուր հիսունչորս միլիոն երկու հարյուր քսանութ հազար երեք հարյուր քսանչորս) » թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:
3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: