Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանումները կանոնավորելու նպատակով կատարել անվանափոխումներ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ աշխատակազմ) քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝
1) իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված անվանափոխումնեի հետ այդ թվում նաև անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները,
2) սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար,
3) անվանափոխումների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Կումայրի» և «Մուշ» բաժիններին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Կումայրի» և «Մուշ» անձնագրային բաժանմունքներին:
3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: