Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 15-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2026 թվականի N 15-Ա

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱՂԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Lիլիթ Հարությունի Աղանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԲԻԷՄԴԱԲԼՅՈՒ 750 Ի» (BMW 750 I) մակնիշի, 45 ZO 001 հաշվառման համարանիշով (հիմք՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 06YY833122) տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2025 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
      Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Լիլիթ Հարությունի Աղանյանին, 2025 թվականի հունվարի 07-ին Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի մոտ այրվել է, որի արդյունքում ավտոմեքենայի դիմային հատվածն՝ ամբողջությամբ, իսկ սրահը՝ մասամբ, այրվել են (հիմք՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Արսեն Ադամյանի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 26-ին տրված N1804-95/15 տեղեկանքը, քննիչ Առաքելյանի կողմից 2025 թվականի հունվարի 07-ին տրված որոշումը՝ տուժող ճանաչելու մասին, թվով չորս լուսանկարները դեպքի վայրից): Ինքնահրկիզման պատճառով տրանսպորտային միջոցը դարձել է շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով:
     Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Լիլիթ Հարությունի Աղանյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Գերցենի փողոց տուն 35/2 հասցեում, նույնականացման քարտ 012612156, տրված՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ին, ոստիկանության 016-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 5110910097) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի դեկտեմբերի 26-ին N 19873 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

    1.Սահմանել արտոնություն Լիլիթ Հարությունի Աղանյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2025 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 314.418 (երեք հարյուր տասնչորս հազար չորս հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 269.500 (երկու հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 44.918 (քառասունչորս հազար ինը հարյուր տասնութ) ՀՀ դրամ։
        2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիթ Հարությունի Աղանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.58 Մբ) Դիմում Լիլիթ Աղանյան
(11.53 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner