Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 164-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2024 թվականի N 164-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՐՁԱՆԻ ՈՒ ԿԱՄԱՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակ 1 հասցեում գտնվող Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի շենքը և Ազնավուրի հրապարակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանն ու կամարը կարիք ունեն արտաքին լուսավորության ցանցի կառուցման և գեղարվեստական լուսավորության ապահովման:
  Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով և հիմք ընդունելով բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Մարտին Սարուխանյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի օգոստոսի 02-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ազնավուրի հրապարակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանի ու կամարի գեղարվեստական լուսավորության աշխատանքներն իրականացնելու համար հատկացնել 1 700 000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 1 438 000 (մեկ միլիոն չորս հարյուր երեսունութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամը հատկացվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցման և գեղարվեստական լուսավորության ապահովման աշխատանքների համար, 262 000 (երկու հարյուր վաթսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման համար:
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 6/4/1 գործառական դասակարգման (5129) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 1 438 000 (մեկ միլիոն չորս հարյուր երեսունութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ և 1/5/1 գործառական դասակարգման (5134) «Նախագծահետազոտական ծախսեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 262 000 (երկու հարյուր վաթսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -17

ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՊԱՊԻԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ

Մ.ՄԱԹՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՊԱՐԳԵՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ

ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(4.83 Մբ) Առդիր
(16.02 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 156

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner