|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2024 թվականի N 154-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑ N 101 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀՈՒՇԱՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ»-Ի ՇԵՆՔԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 60,6 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 2017651 վկայական) Վարպետաց փողոց N 101 հասցեի 116,18 (մեկ հարյուր տասնվեց ամբողջ տասնութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով նկուղային տարածքից 60,6 (վաթսուն ամբողջ վեց տասնորդական) քառակուսի մետր մակերեսով առանձնացված տարածքը, մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով օգտագործման՝ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով: 2.Վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 125000 (մեկ հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3.Տարածքի վարձակալության ժամկետ սահմանել 3 (երեք) տարի: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ԶՈՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(12.39 Կբ)
հիմնավորում |
 |
(4.66 Մբ)
կից նյութ |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|