Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 171-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2025 թվականի N 171-Ա

ՆԱԶԱՐԵԹ ՖԱՅԵՆԲԵՐԳԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Նազարեթ Ֆայենբերգի Հովհաննիսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԲԻԷՄԴԱԲԼՅՈՒ ԻՔՍ 5 4.4 Ի» («BMW X5 4.4 I») մակնիշի, 07 DD 771 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2018 թվականի մայիս ամսից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
       Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Նազարեթ Ֆայենբերգի Հովհաննիսյանին, 2018 թվականի մայիս ամսին Ռուսաստանի Դաշնությունում վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի և խոտանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին Ռուսաստանի Դաշնությունում (հիմք՝ տրանսպորտային միջոցը որպես թափոն ընդունման-հանձնման ակտ N 17, տրված 2018 թվականի հուլիսի 25-ին, N 011542905 վկայականը՝ Նազարեթ Ֆայենբերգի Հովհաննիսյանին Դաշնային հարկային ծառայությունում հաշվառման կանգնեցնելու վերաբերյալ, թվով երեք լուսանկարներ): 2015 թվականի դեկտեմբեր ամսից մինչև վթարը՝ 2018 թվականի ապրիլ ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանը կուտակված փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունը կազմել է 383.000 (երեք հարյուր ութսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Նազարեթ Ֆայենբերգի Հովհաննիսյանը պարտավորվել է վճարել:
         Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Նազարեթ Ֆայենբերգի Հովհաննիսյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Շիրվանզադե փողոց տուն 54 հասցեում, անձնագիր N AV0660148, տրված՝ 2023 թվականի մարտի 02-ին, ոստիկանության 065-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ՝ 2405690365) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հոկտեմբերի 31-ին N 16827 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
 1.Սահմանել արտոնություն Նազարեթ Ֆայենբերգի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2018 թվականի մայիս ամսից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 1.630.668 (մեկ միլիոն վեց հարյուր երեսուն հազար վեց հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2018 թվականի մայիս ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 440.000 (չորս հարյուր քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 156.200 (մեկ հարյուր հիսունվեց հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 819.768 (ութ հարյուր տասնինը հազար յոթ հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 214.700 (երկու հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 1.259.768 (մեկ միլիոն երկու հարյուր հիսունինը հազար յոթ հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 370.900 (երեք հարյուր յոթանասուն հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
  2.Սույն որոշումն ուժի մեջ է Նազարեթ Ֆայենբերգի Հովհաննիսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -26

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.45 Կբ) Հիմնավորում
(2.51 Մբ) Դիմում
(931.55 Կբ) Անձնագիր Նազարեթ Հովհաննիսյան
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner