|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 օգոստոսի 2024 թվականի N 162-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՋԻՎԱՆՈՒ ՓՈՂՈՑ N 74 ՀԱՍՑԵԻ ՇԻՐԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված 02.1//06833-2024 գրությունը (համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հուլիսի 26-ին N 12748-2024 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոց N 74 հասցեում տեղակայված Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելու առաջարկությանը: 2. Սույն որոշման N 1 կետում նշված շենքի նվիրաբերությունը ընդունելուց հետո, որպես պարտավորություն, գույքը փոխանցել «Հայաստանում Շվեցարական կազմակերպության Ակադեմիա» փակ բաժնետիրական ընկերությանը Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ բացելու նպատակով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ՍԱՄՍՈՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ Մ.ՄԱԹՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՊԱՐԳԵՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(18.15 Կբ)
Հիմնավորում |
|
(112.15 Կբ)
Առդիր |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|