Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգերի՝ 2026 թվականի դեկտեմբերի 08-ին ժամը 1600-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկման (այսուհետ՝ քննարկում) 1-ին փուլը:
Քննարկման հարցը՝ ««ԱՌՄ ԳՐԻՆ ՎՈՐԼԴ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Գյումրի համայնքի Բուլվարային թաղամասի և աղբավայրի միջև ընկած հատվածում թափոնների համալիր կառավարման, տեսակավորման, վերամշակման և սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման ծրագրի իրականացման վերաբերյալ»
Զեկուցող՝ «ԱՌՄ ԳՐԻՆ ՎՈՐԼԴ Գ» ՍՊԸ տնօրեն Լ․ ԳԵՎՈՐԳՅԱՆ, համազեկուցողներ՝ աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ Ա․ Չադրյան
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:
Սույն հրավերին կցվում է՝ ներկայացվող ծրագիրը: