|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարինե Ավետիսյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/11/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/11/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2026 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից: Նիստի օրակարգում ընդգրկված որոշումների նախագծերը, հավելվածները և այլ փաստաթղթերը տեղադրված են Գյումրու համայնքապետարանի համացանցային պաշտոնական կայքում (https://www.gyumricity.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&dt=CouncilorDrafts)՝ ներբեռնման հնարավորությամբ:
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հ Ր Ա Վ Ե Ր ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մարինե Ավետիսյան
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/11/2026
|
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
23/11/2026
|
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2026 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15:30-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում): Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2027-2029 թվականների համայնքային սոցիալական ծրագիր» (Զեկուցողներ՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի գործակալ Լենա Մխիթարյան, անկախ փորձագետ Հայկ Մկրտչյան)
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում՝ անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում: Առդիր՝ ներկայացվող ծրագիրը:
|
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |