Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը սահուն իրականացնելու և մարզաբնակ վարձու աշխատող հանդիսացող ՀՀ քաղաքացիներին հայտարարագրի լրացման (էլեկտրոնային եղանակով) ընթացակարգին ծանոթացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները 2025 թվականի փետրվարի 06-ին՝ ժամը 12:00-ին և 14:00-ին Գյումրու համայնքապետարանի (հասցե՝ Վարդանանց հր. 1) 2-րդ հարկի դահլիճում Գյումրի համայնքի բնակչության հետ կանցկացնեն իրազեկման հանդիպումներ:
Հանդիպումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձինք: