2025թ. մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ Գյումրի, Վարդանանց հր․ 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) տեղի կունենա «ԲԻ ԷՅ ՎԻ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Գյումրի, Երկաթուղայինների փ. 51/7) կողմից ներկայացված՝ Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոց 51/7 հասցեում հիգիենայի թղթերի արտադրամաս կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը: