Հարգելի գյումրեցիներ,
Գյումրին արժանի է ունենալ լավագույն համայնքապետարանը՝ պատասխանատու, կազմակերպված և իր քաղաքացիների մասին հոգացող։
Մենք հավատացած ենք, որ մեր քաղաքի փողոցների փոսալցման և ասֆալտապատման աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով՝ երկարաժամկետ և ապահով երթևեկության ապահովման նպատակով։
Սակայն ներկայիս եղանակային պայմանները չեն թույլատրում իրականացնել այդ աշխատանքները՝ այն որակով, ինչին դուք արժանի եք։ Անբարենպաստ ջերմաստիճանը և տեղումները խիստ սահմանափակում են ասֆալտապատման հնարավորությունը։
Եղանակային պայմանների բարենպաստ դառնալուն պես' աշխատանքները կվերսկսվեն ամբողջ թափով։ Մենք ծրագրում ենք իրականացնել համակարգված և ընդգրկուն փոսալցումներ՝ հնարավորինս արագ և որակով։
Հայցում ենք ձեր համբերությունը և ներողամտությունը՝ պատճառվող անհարմարությունների համար։
Մեր գործողությունների կենտրոնում դուք եք՝ Գյումրու բնակիչն ու վարորդը։
Գյումրու համայնքապետարան