Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգերի՝ 2026 թվականի մայիսի 22-ին ժամը 1500-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ նախատեսվող ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գյումրի քաղաքի Հ. Շիրազի փողոց 3 հասցեում գտնվող «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման շինարարական աշխատանքների նախագծի վերաբերյալ հանրային բաց լսում և քննարկման (այսուհետ՝ քննարկում) 1-ին փուլը:
Քննարկման թեման՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գյումրի քաղաքի Հ. Շիրազի փողոց 3 հասցեում գտնվող «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների նախագծի քննարկում
Նախաձեռնող և զեկուցող՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպատնտեսական վարչության փորձագետ Ամալյա Դավթյան Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել նախաձեռնողին սույն ծանուցման հրապարակման պահից սկսած 20 աշխատանքային օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից:
Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում: Սույն ծանուցմանը կցվում է նախագիծը և անհրաժեշտ փաստաթղթերը: