|     Վլադիմիր Լյովայի Մխիթարյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Օպել Զաֆիրա 1.8Լ» (OPEL ZAFIRA 1.8L) մակնիշի, 36 AQ 827 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2023 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:         Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Վլադիմիր Լյովայի Մխիթարյանին, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի, մինչ օրս գտնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում, ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով, իսկ մայրը՝ Հայկանուշ Լալայի Մխիթարյանը վթարի հետևանքով մահացել է (հիմք՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հունիսի 06-ի դատավճռի կրկնօրինակը, թվով հինգ լուսանկարներ դեպքի վայրից: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Վլադիմիր Լյովայի Մխիթարյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Կուրղինյան փողոց 59 տուն հասցեում, նույնականացման քարտ 011948833, տրված՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին, ոստիկանության 004-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ՝ 1803910623) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հոկտեմբերի 23-ին N 16407 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
 1.Սահմանել արտոնություն Վլադիմիր Լյովայի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2025 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ 2023 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 67.193 (վաթսունյոթ հազար հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 54.639 (հիսունչորս հազար վեց հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 12.554 (տասներկու հազար հինգ հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վլադիմիր Լյովայի Մխիթարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
 |