Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 373
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱ ՎԱՐԴԳԵՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Վարոս Արայի Խաչատրյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ իր մահացած հոր՝ Արա Վարդգեսի Խաչատրյանի անվամբ հաշվառված «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆԶ ՑԵ 280» (MERCEDES-BENZ C 280) մակնիշի, 01 VA 045 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2024 թվականի հուլիս ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը հաշվառված է Արա Վարդգեսի Խաչատրյանի անվամբ, 2024 թվականի հունիսի 06-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արսեն Ադամյանի կողմից տրված 26 մայիսի 2025 թվականի N 944-95/15 տեղեկանքը, Շիրակի մարզի դատախազի 2025 թվականի մարտի 13-ի գրությունը և 2025 թվականի հունվարի 29-ի թիվ 30108024 քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, թվով երեք լուսանկարներ), իսկ Արա Վարդգեսի Խաչատրյանը վթարի հետևանքով մահացել է: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Վարոս Արայի Խաչատրյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Անի թաղամաս 11-րդ փողոց 7ա շենք, բնակարան 2 հասցեում, անձնագիր՝ N AT0534609, տրված՝ 2020 թվականի օգոստոսի 04-ին, ոստիկանության 016-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 1701000334) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի մայիսի 30-ին N 7036 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
     1.Սահմանել արտոնություն Արա Վարդգեսի Խաչատրյանի անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցի գույքահարկի 2025թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ 2024 թվականի հուլիս ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 72.000 (յոթանասուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2024 թվականի հուլիս ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 66.314 (վաթսունվեց հազար երեք հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 5.686 (հինգ հազար վեց հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարոս Արայի Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.28 Մբ) Դիմում
(11.55 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner