|       Սայաթ Շմավոնի Թաթևոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Կիա Օպտիմա 2.4» («KIA OPTIMA 2.4») մակնիշի, 35 XC 253 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2019 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Սայաթ Շմավոնի Թաթևոսյանին, 2019 թվականի հոկտեմբերի 09-ին վթարի է ենթարկվել՝ բախվելով գնացքին, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ վարչական գործ թիվ ՎԴ5/0280/05/22, Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի հունիսի 21-ի որոշումը, թվով քսանչորս լուսանկարներ դեպքի վայրից): Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սայաթ Շմավոնի Թաթևոսյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Լազոյի փողոց տուն 12 հասցեում, անձնագիր N AT0528536, տրված՝ 2020 թվականի հուլիսի 24-ին, ոստիկանության 064-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ՝ 3901940170) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հոկտեմբերի 29-ին N 16682 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
     1.Սահմանել արտոնություն Սայաթ Շմավոնի Թաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2025 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ 2019 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 422.786 (չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2019 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 64.167 (վաթսունչորս հազար հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 19.192 (տասնինը հազար հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 2021 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 270.417 (երկու հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 69.010 (վաթսունինը հազար տասը) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 334.584 (երեք հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 88.202 (ութսունութ հազար երկու հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է Սայաթ Շմավոնի Թաթևոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
 |