|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2024 թվականի N 107-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ` ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՎ ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Գայանե Գրիգորյանը խնդրել է ամուսնու՝ Ալեքսանդր Գրիգորյանի և սկեսրոջ` Ռիմա Գրիգորյանի գերեզմանոցի հիմքերի կառուցման աշխատանքների համար հատկացնել գումար: Գայանե Գրիգորյանը ապրում է սոցիալապես անապահով վիճակում և իր խնամքի տակ գտնվում են երկու անչափահաս երեխաներ: Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Հավերժ հիշատակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Բաղրամյանի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի ապրիլի 11-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Ընկերությանը հատկացնել 133 300 (մեկ հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ Ալեքսանդր և Ռիմա Գրիգորյանների գերեզմանոցի հիմքերի կառուցման աշխատանքների համար: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (4239) «Ընդհանուր բնույթի այլ ծառայություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Բաղրամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -27 ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՐԱՄՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՍԵՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԼԻԼԻԹ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՊԻԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՆՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՎԱՐԱԺՅԱՆ ԽԱԺԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.19 Մբ)
առդիր |
|
(171.37 Կբ)
առդիր |
|
(28.79 Կբ)
զեկուցագիր |
|
(13.93 Կբ)
հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|