Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 19
 

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՄԱԼՅԱ ԱՂՎԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամալյա Աղվանի Գրիգորյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՍՍԱՆԳ ՅՈՆԳ ԿԱՅՐՈՆ 3.2» (SSANG YONG KYRON 3.2) մակնիշի, 35 AQ 088 հաշվառման համարանիշով (հիմք՝ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր N HB914745) տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2017 թվականի օգոստոս ամսից մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Ամալյա Աղվանի Գրիգորյանին, 2017 թվականի հուլիսի 08-ին վթարի է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Սիմֆերոպոլ քաղաքում, որի պատճառով դարձել է շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ վարչական իրավախախտման գործով փորձաքննություն նշանակելու մասին թիվ 43/21520 որոշում, կազմված 2017 թվականի հուլիսի 19-ին, Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Սիմֆերոպոլ քաղաքի վարչության ճանապարհային ոստիկանության բաժնի կողմից, վարչական փորձաքննության ժամկետի երկարացման մասին որոշում, կազմված 2017 թվականի օգոստոսի 08-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Սիմֆերոպոլ քաղաքի վարչության ճանապարհային ոստիկանության բաժնի կողմից, վարչական իրավախախտման վերաբերյալ գործ հարուցելու և վարչական քննություն անցկացնելու մասին որոշում 82 ОВ N 002252, կազմված 2017 թվականի հուլիսի 08-ին, փորձագետի N 2841 կարծիք, վճիռ N 43/26704՝ վարչական հետաքննության անցկացման ժամկետը երկարացնելու մասին, կազմված 2017 թվականի օգոստոսի 29-ին, թվով երեք լուսանկարներ): 2016 թվականի հունիսի 03-ից մինչև 2017 թվականի հուլիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության գումարը կազմել է 104.100 (մեկ հարյուր չորս հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Ամալյա Աղվանի Գրիգորյանը պարտավորվել է վճարել:
Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Ամալյա Աղվանի Գրիգորյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Այգաբաց փողոց 1 շարք 6 տուն հասցեում, նույնականացման քարտ 006111306, տրված՝ 2017 թվականի նոյեմբերի 02-ին, ոստիկանության 064-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 6009560179) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2024թվականի սեպտեմբերի 24-ին N 16148 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Ամալյա Աղվանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2024թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ 2017 թվականի օգոստոս ամսից մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 623.400 (վեց հարյուր քսաներեք հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2017 թվականի օգոստոս ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 232.333 (երկու հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 83.409 (ութանասուներեք հազար չորս հարյուր ինը)ՀՀ դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 260.669 (երկու հարյուր վաթսուն հազար վեց հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 46.989(քառասունվեց հազար ինը հարյուր ութանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 493.002 (չորս հարյուր իննսուներեք հազար երկու) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 130.398 (մեկ հարյուր երեսուն հազասր երեք հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ամալյա Աղվանի Գրիգորյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.37 Մբ) Առդիր
(224.96 Կբ) Առդիր
(17.18 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner