Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերվ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 05․1/05․6/10532-2024 և 2024 թվականի հունիսի 19-ի թիվ 05․1//11292-2024 գրություններով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազության կողմից 2024 թվականի հունիսի 05-ի թիվ 1634-24 գրությամբ Գյումրի համայնքի ավագանուն ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ 161-Ա որոշումը, միաժամանակ հիմք ընդունելով 2024 թվականի հոկտեմբերի 01-ի «Փաստաբանական ծառայությունների մատուցման գնման մասին» ՀՀՇՄԳՀՀԿՀ-ԳՀԾՁԲ-24/24 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր), Իրինա Հակոբյանի՝ 2026թ փետրվարի 10-ի ՀԻ-068/02-26 գրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչիկ Շիրակի Վարդանյանի՝ 2026 թվականի մարտի 24-ին Գյումրու համայնքապետարան մուտքագված թիվ 4008 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Թիվ՝ ՎԴ/16635/05/24, ՎԴ5/0146/05/25, ՎԴ5/0129/05/25, ՎԴ16496/05/24, ՎԴ5/0131/0525, ՎԴ5/0558/05/25, ՎԴ/16535/05/24, ՎԴ/16462/05/24, ՎԴ/14562/05/24 և ՎԴ5/ 0103/05/25 քաղաքացիական գործերով՝ ներկայացուցչի միջոցով, հանդես գալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ 2. Լիազորել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Իրինա Լևոնի Հակոբյանին (նույնականացման քարտ՝ 013299508 տրված 21․10․2022 թվականին, 001-ի կողմից, փաստաբանական արտոնագիր 831 տրված 14․10․2008 թվականին), որ նա թիվ ՎԴ/16635/05/24, ՎԴ5/0146/05/25, ՎԴ5/0129/05/25, ՎԴ/16496/05/24, ՎԴ5/0131/05/25, ՇԴ/1361/02/25, ՎԴ5/0558/05/25, ՎԴ/16535/05/24, ՎԴ/16462/05/24, ՎԴ/14562/05/24 և ՎԴ5/ 0103/05/25 քաղաքացիական գործերով հանդես գա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորված ներկայացուցիչ, կատարի բոլոր այն գործողությունները որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով և կապված են սույն որոշման և պայմանագրի կետերի հետ։ 3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով կատարել պետական տուրքի վճարումներ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |