Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ֆորալբերգի փողոց N 6/18 հասցեի 70.0 (յոթանասուն) քառակուսի մետր մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Գյումրի hամայնքին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24062024-08-0001 վկայական): «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերությաուն) գլխավոր տնօրենի լիազորված անձ Սերգեյ Կակոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24062024-08-0001 վկայական) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ֆորալբերգի փողոց N 6/18 հասցեի 70.0 (յոթանասուն) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով ընկերության գլխավոր տնօրենի լիազորված անձ Սերգեյ Կակոսյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2023 թվականի սեպտեմբերի 29-ին N 20689 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ընկերությանը ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ֆորալբերգի փողոց N 6/18 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 70.0 (յոթանասուն) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ որպես սեփականություն, ենթակայան տեղադրելու նպատակով: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 1878 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 131460 (մեկ հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերության գլխավոր տնօրենի լիազորված անձ Սերգեյ Կակոսյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |