Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Թվով յոթ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկի տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու մասին» N172-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1) հանել հավելվածի 3-րդ տողը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |