Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 410
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՇՈՏ ԱՐՄԵՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Աշոտ Արմենի Եղիազարյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ ԷՍ 500» (MERCEDES-BENZ S 500) մակնիշի, 55 OQ 455 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2017 թվականի հունիս ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Արմենի Եղիազարյանին, 2017 թվականի մայիսի 08-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ տեղեկանքը՝ տրված 2025 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Մարտիրոսյանի կողմից, տրանսպորտային միջոցի նկարները վթարի վայրից), պետական հաշվառումից ժամանակավորապես հանվել է 2023 թվականի հուլիսի 07-ից և մինչ օրս համարվում է ժամանակավոր հաշվառումից հանված (հիմք՝ տրանսպորտային միջոցը պետական հաշվառումից ժամանակավոր հանված լինելու մասին N 94383535 տեղեկանքը, տրված 2023 թվականի հուլիսի 07-ին) և ենթակա է հաշվառումից հանման խոտանման միջոցով: 2014 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2017 թվականի մայիս ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմել է 50.900 (հիսուն հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Աշոտ Արմենի Եղիազարյանը պարտավորվել է վճարել:
   Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Աշոտ Արմենի Եղիզարյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Երևանյան խճուղի 49 շենք բնակարան 37 հասցեում, անձնագիր՝ AV0541628, տրված՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ին, ոստիկանության 065-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 2009950429) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հուլիսի 22-ին N10242թվագրմամբ)՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
    1.Սահմանել արտոնություն Աշոտ Արմենի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ 2017 թվականի հունիս ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 1.499.310(մեկ միլիոն չորս հարյուր իննսունինը հազար երեք հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2017 թվականի հունիս ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 363.757 (երեք հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 136.317(մեկ հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր տասնյոթ)ՀՀ դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբերը ամիսը ներառյալ մայր գումարը կազմում է 805.125 (ութ հարյուր հինգ հազար հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 194.111(մեկ հարյուր իննսունչորս հազար հարյուր տասնմեկ)ՀՀ դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 1.168.882 (մեկ միլիոն հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր ութսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 330.428(երեք հարյուր երեսուն հազար չորս հարյուր քսանութ) Հայաստանի Հարապետության դրամ։
     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Արմենի Եղիազարյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.53 Մբ) Դիմում
(249.56 Կբ) Անձնագիր
(12.62 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner