Այսօր: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 5-րդ կետերով, 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով, 16-րդ կետի 3-րդ ենթակետով և նկատի ունենալով հայազգի մեծանուն գրողներ՝ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան), Հրաչյա Քոչարի (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան), լեզվաբան՝ Մանուկ Աբեղյանի, պատմիչներ՝ Ագաթանգեղոսի, Լեոյի (Առաքել Գրիգորի Բաբախանյան), գյուտարար՝ Հովհաննես Ադամյանի, շախմատիստ՝ Տիգրան Պետրոսյանի, ծովակալ` Իսակովի, մարշալ` Բաբաջանյանի, նկարիչ՝ Մարտիրոս Սարյանի, կինոռեժիսոր՝ Հենրիկ Մալյանի, դերասան՝ Վահրամ Փափազյանի, ազատամարտիկ՝ Գևորգ Չաուշի, թագավորական տոհմերի՝ Երվանդունիների, Արշակունյաց, Ռուբինյանց, հայոց արքա՝ Աշոտ Երկաթի ավանդը` գրականության, մշակույթի, գիտության ոլորտում, հայրենիքի պաշտպանության և ազգային արժեքների պահպահման գործում՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումներ և անվանումները կանոնավորելու նպատակով անվանափոխումներ կատարել համաձայն հավելված 1-ի, հավելված 2-ի, հավելված 3-ի և հավելված 4-ի։

2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝

1) իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված անվանակոչումների և անվանափոխումնեի հետ այդ թվում նաև անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները,

2) սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանակոչման և անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար,

3) անվանակոչումների և անվանափոխումնեի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Կումայրի» և «Մուշ» բաժիններին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Կումայրի» և «Մուշ» անձնագրային բաժանմունքներին:

3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակների նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.35 Կբ) հիմնավորում
(79.22 Կբ) հավելված
(19.55 Մբ) կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner