Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՄԻՀՐԱՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՄՀԵՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Միհրան Արտավազդի Մհերյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԿԱԴԻԼԱԿ ԻՔՍՏԵ 6 ՊՐԵՄԻՈՒՄ ԼԱՔՇՐԻ 3.6» (CADILLAC XT6 PREMIUM LUXURY 3.6) մակնիշի, 37 XL 710 հաշվառման համարանիշով (հիմք՝ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր N YG758382) տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2024 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
     Միհրան Արտավազդի Մհերյանը մասնակցել է քառասունչորսօրյա պատերազմին, որի ընթացքում վնասվածք է ստացել և դարձել է առաջին խմբի հաշմանդամ, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 09–ից՝ երկրորդ խմբի հաշմանդամ (հիմք՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից 2023 թվականի հունիսի 30-ին տրված N 3611625 տեղեկանքը, անձի ֆունկցիոնալության գնահատման N 2025, ԿԳԺ-14015,268-23213.3389 որոշումը, N 2025,ԿԳԺ-14015.268-23213.3389-2025.Ծ-770 ծառայությունների անհատական ծրագիրը): Տրանսպորտային միջոցը Միհրան Արտավազդի Մհերյանի կողմից գնվել է հաշմանդամություն ստանալու պատճառով տրված միանվագ գումարով, որը տրամադրվել էր բնակարան ձեռք բերելու նպատակով, սակայն գումարը չբավականացնելու պատճառով ձեռք է բերել տրանսպորտային միջոցը: Միհրան Արտավազդի Մհերյանը սոցիալապես անապահով լինելու պատճառով հնարավորություն չի ունեցել վերանորոգելու տրանսպորտային միջոցը:
      Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Միհրան Արտավազդի Մհերյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Արագած 2-րդ թաղամաս, 6 շենք, բնակարան 4 հասցեում, նույնականացման քարտ 009792177, տրված՝ 2017 թվականի դեկտեմբերի 10-ին, ոստիկանության 032-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ՝ 2814920022) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հոկտեմբերի 06-ին N 15288 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

      1.Սահմանել արտոնություն Միհրան Արտավազդի Մհերյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2024 թվականի հունվար ամսից մինչև 2026 թվականի փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 610.725 (վեց հարյուր տասը հազար յոթ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 513.600 (հինգ հարյուր տասներեք հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 97.125 (իննսունյոթ հազար հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
       2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միհրան Արտավազդի Մհերյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(835.27 Կբ) Դիմում Միհրան Մհերյան
(533.80 Կբ) Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշում
(85.35 Կբ) Ծառայությունների անհատական ծրագիր
(116.26 Կբ) Նույնականացման քարտ Միհրան Մհերյան
(108.79 Կբ) Նույնականացման քարտ Միհրան Մհերյան
(11.61 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner