Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանին որոշում է.

     1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 7 582 105,5 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 7 582 105,5 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ ։

    2. Սահմանել որ՝ Համայնքի ղեկավարը համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

    3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 01-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.59 Կբ) հիմնավորում
(16.80 Կբ) հիմնավորում
(370.29 Կբ) եզրակացություն
(256.54 Կբ) հավելված
(5.71 Մբ) ուղերձ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հնչեցին բազմաթիվ հարցեր։

Ելույթ ունեցավ Էմմա Բաղդասարյանը՝  2026թ․ բյուջեում կանաչապատման հարցին մակերեսորեն մոտենալու վերաբերյալ։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner