Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 6
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԵՆԱ ՋԻԼԱՎՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ` ԱԼԵՔՍԱՆԴՐ ԵՎ ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գայանե Գրիգորյանը խնդրել է ամուսնու՝ Ալեքսանդր Գրիգորյանի և սկեսրոջ` Ռիմա Գրիգորյանի գերեզմանոցի հիմքերի կառուցման աշխատանքների համար հատկացնել գումար: Գայանե Գրիգորյանը ապրում է սոցիալապես անապահով վիճակում և իր խնամքի տակ գտնվում են երկու անչափահաս երեխաներ: Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Հավերժ հիշատակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Բաղրամյանի համայնքի ղեկավարին ուղղված 2024 թվականի ապրիլի 11-ի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Ընկերությանը հատկացնել 133 300 (մեկ հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ Ալեքսանդր և Ռիմա Գրիգորյանների գերեզմանոցի հիմքերի կառուցման աշխատանքների համար:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (4239) «Ընդհանուր բնույթի այլ ծառայություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Բաղրամյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.19 Մբ) առդիր
(171.37 Կբ) առդիր
(28.79 Կբ) զեկուցագիր
(13.93 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner