Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 1-ին նրբանցքի N 3 հասցեի բնակելի տունն (քոթեջ) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Մկրտիչ Լյովայի Թումասյանին և Մարետտա Վելիխանի Թումասյանին (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի նոյեմբերի 05-ի N ՇԴ/0904/02/12 վճիռ): Քաղաքացի Մկրտիչ Լյովայի Թումասյանը 2022 թվականի նոյեմբերի 17-ին դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին (մուտքագրված համայնքապետարանում N 21451 թվագրմամբ) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 1-ին նրբանցքի N 3 հասցեի բնակելի տան (քոթեջ) պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 123,86 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագծի համաձայն չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հնարավոր չէ օտարել աճուրդով, որպես առանձին գույքային միավոր, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Մկրտիչ Լյովայի Թումասյանի դիմումը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Քաղաքացիներ Մկրտիչ Լյովայի Թումասյանին և Մարետտա Վելիխանի Թումասյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 1-ին նրբանցքի N 3 հասցեի բնակելի տան (քոթեջ) պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 123,86 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը: 2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 2888 (երկու հազար ութ հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` 1,0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 357708 (երեք հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Մկրտիչ Լյովայի Թումասյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |