Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 27/5
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԿՐՏԻՉ ԼՅՈՎԱՅԻ ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԵՏՏԱ ՎԵԼԻԽԱՆԻ ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ N 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ (ՔՈԹԵՋ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ 123,86 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 1-ին նրբանցքի N 3 հասցեի բնակելի տունն (քոթեջ) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Մկրտիչ Լյովայի Թումասյանին և Մարետտա Վելիխանի Թումասյանին (հիմք՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի նոյեմբերի 05-ի N ՇԴ/0904/02/12 վճիռ): Քաղաքացի Մկրտիչ Լյովայի Թումասյանը 2022 թվականի նոյեմբերի 17-ին դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին (մուտքագրված համայնքապետարանում N 21451 թվագրմամբ) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 1-ին նրբանցքի N 3 հասցեի բնակելի տան (քոթեջ) պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 123,86 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագծի համաձայն չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հնարավոր չէ օտարել աճուրդով, որպես առանձին գույքային միավոր, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Մկրտիչ Լյովայի Թումասյանի դիմումը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացիներ Մկրտիչ Լյովայի Թումասյանին և Մարետտա Վելիխանի Թումասյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 1-ին նրբանցքի N 3 հասցեի բնակելի տան (քոթեջ) պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 123,86 (մեկ հարյուր քսաներեք ամբողջ ութսունվեց հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասը:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 2888 (երկու հազար ութ հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` 1,0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 357708 (երեք հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Մկրտիչ Լյովայի Թումասյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.20 Մբ) կից նյութ
(13.24 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner