Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿՆՅԱԶ ՄԱՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ (ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ) ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 9 (ԻՆԸ) ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2025 թվականի հունիսի    14-ին ուժեղ քամու և կարկտահարության հետևանքով վնասվել են Գյումրի համայնքի թվով 9 (ինը) բնակիչներին պատկանող բնակելի շինությունների տանիքները։

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  10-րդ հոդվածի 10-րդ մասով,          Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ա և դ կետերի դրույթներով, Սոցիալական աջակցության մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 02.1/123/07906-2025  գրությունը և հիմք ընդունելով Գյումրի համայնքի թվով 9 տուժած քաղաքացիների Գյումրու համայնքապետարան մուտքագրված  դիմումները և Գյումրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ 31-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կազմած 2025 թվականի օգոստոսի 18-ի ակտը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

 

1.Արտակարգ իրավիճակի (բնական աղետի) հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 9 բնակիչներին տրամադրել բնաիրային օգնություն, որպես վնասի մասնակի փոխհատուցում 596000 (հինգ հարյուր իննսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամի արժողության շինարարական նյութեր՝ տանիքների վերանորոգման համար` համաձայն հավելվածի։

2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման  (4729) Այլ նյութեր բյուջեից տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.74 Կբ) Հիմնավորում
(721.47 Կբ) Կից նյութ
(116.02 Կբ) Կից նյութ 1
(14.58 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner