Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 259
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՄԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2020ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Արմեն Արշալույսի Եղիազարյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԲԷԷՄՎԵ ԻՔՍ5» (BMW X5) մակնիշի, 90 AP 100 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2020 թվականի փետրվար ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Արմեն Արշալույսի Եղիազարյանին, 2020 թվականի հունվարի 31-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Մարտիրոսյանի կողմից տրված 2025 թվականի մարտի 19-ի տեղեկանքը, թվով չորս լուսանկարներ): 2013 թվականի ապրիլից մինչև 2020 թվականի հունվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության գումարը կազմում է 906.532 (ինը հարյուր վեց հազասր հինգ հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որը Արմեն Արշալույսի Եղիազարյանը պարտավորվել է վճարել: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Արմեն Արշալույսի Եղիազարյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Գերցենի փողոց 14 շենք բնակարան 16 հասցեում, նույնականացման քարտ 0075964070, տրված՝ 2024 թվականի ապրիլի 04-ին, ոստիկանության 016-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 1307660339) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2025թվականի հուլիսի 22-ին N 10240 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
      1.Սահմանել արտոնություն Արմեն Արշալույսի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2025թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ 2020 թվականի փետրվար ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 987.384 (ինը հարյուր ութսունյոթ հազար երեք հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2020 թվականի փետրվար մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 127.885 (մեկ հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 37.339 (երեսունյոթ հազար երեք հարյուր երեսունինը) ՀՀ դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 662.625 (վեց հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 159.545 (մեկ հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 790.500 (յոթ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 196.884 (մեկ հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ։
      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Արշալույսի Եղիազարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.89 Մբ) Դիմում Արմեն Եղիազարյան
(11.58 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner