Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում 2025 թվականի հունիսի 14-ին ուժեղ քամու և կարկտահարության հետևանքով վնասվել են Գյումրի համայնքի թվով 9 (ինը) բնակիչներին պատկանող բնակելի շինությունների տանիքները։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ա և դ կետերի դրույթներով, Սոցիալական աջակցության մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 02.1/12․3/07906-2025 գրությունը և հիմք ընդունելով Գյումրի համայնքի թվով 9 տուժած քաղաքացիների Գյումրու համայնքապետարան մուտքագրված դիմումները և Գյումրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ 31-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կազմած 2025 թվականի օգոստոսի 18-ի ակտը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Արտակարգ իրավիճակի (բնական աղետի) հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի թվով 9 բնակիչներին տրամադրել բնաիրային օգնություն, որպես վնասի մասնակի փոխհատուցում 596000 (հինգ հարյուր իննսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամի արժողության շինարարական նյութեր՝ տանիքների վերանորոգման համար` համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) Այլ նյութեր բյուջեից տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։