Այսօր: Երկուշաբթի, 11 Մայիսի 2026թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2026 թվականի N 17-Ա

ՄԱՐԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Մարգար Հովհաննեսի Մարգարյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին՝ իր անվամբ հաշվառված «ԲԻԷՄԴԱԲԼՅՈՒ 745 Լ» (BMW 745 L) մակնիշի, 50 QO 444 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2026 թվականի փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:
   Տրանսպորտային միջոցը, որը հաշվառված է Մարգար Հովհաննեսի Մարգարյանի անվամբ, 2021 թվականի սեպտեմբերի 01-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Մարտիրոսյանի կողմից 2026 թվականի հունվարի 21-ին տրված տեղեկանքը, թվով երեք լուսանկարներ):
    Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Մարգար Հովհաննեսի Մարգարյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Մայակովսկի փողոց տուն 80 հասցեում, նույնականացման քարտ 014602270, տրված՝ 2022 թվականի օգոստոսի 04-ին, ոստիկանության 030-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 3908980275) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2026թվականի հունվարի 21-ին N 811 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

     1.Սահմանել արտոնություն Մարգար Հովհաննեսի Մարգարյանի անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցի գույքահարկի 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2026 թվականի փետրվար ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 973.162 (ինը հարյուր յոթանասուներեք հազար հարյուր վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 785.403 (յոթ հարյուր ութսունհինգ հազար չորս հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 187.759 (մեկ հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր հիսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ:
         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարգար Հովհաննեսի Մարգարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ԲԱԺՆԻ ՊԵՏԻ Ժ/Պ                                                      
ՇՈՒՌԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.14 Մբ) Դիմում Մարգար Մարգարյան
(11.72 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner