Շրջանավարտների օրը՝ «Hayat Project»-ի հետ Գյումրիում
Սիրելի՛ շրջանավարտներ Գյումրիից և Շիրակի մարզից,
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին, հրավիրում ենք ձեզ Վարդանանց հրապարակ՝ նշելու «Վերջին զանգը» յուրահատուկ և հիշարժան ձևաչափով։ Ձեզ սպասվում է տոնական համերգ՝ «Hayat Project»-ի մասնակցությամբ:
Եկե՛ք և ուրախացե՛ք ձեր ծնողների, հարազատների ու ընկերների հետ միասին։
Սպասում ենք նաև զբոսաշրջիկների:
Նույն օրը Վարդանանց հրապարակում կկազմակերպվի տոնավաճառ, որի նպատակով տնտեսվարողներին քաղաքապետարանը կտրամադրի տաղավարներ։ Մանրամասների համար զանգահարեք՝ 095 85 87 17։
Բարի գալուստ հայրաքաղաք,
Բարի գալուստ Գյումրի։