Շնորհակալություն, որ պատրաստ եք մասնակցել մեր հարցմանն ու Ձեր ներդրումն ունենալ Հայաստանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման գործում։
Այս ուսումնասիրության նպատակն է պարզել ոչ միայն Ձեր մասնակցությունը կազմակերպված սպորտային գործողություններին, այլև առհասարակ՝ ֆիզիկական ակտիվության դերն ու հաճախականությունը Ձեր առօրյայում։
Հարցաշարը լրացնելը կտևի 5-7 րոպե. պարզապես կիսվեք Ձեր իրական փորձով, որը կօգնի մշակել ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը խթանող ծրագրեր։