Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2025 թվականի նոյեմբերի 06-ին ժամը 1500-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Գյումրի համայնքի կողմից ներկայացվող 2026 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ»
(Զեկուցող՝ Պ.Հարությունյան համազեկուցողներ՝ Կ.Մանասյան,Ա.Գալստյան)
Ծրագիր 1 «Գյումրի համայնքի կարիքների համար սոցիալական բազմաբնակարան շենքի կառուցում (2 փուլով)» Ծրագիր 2 «Գյումրի համայնքի երկրորդային 21 փողոցների հիմնանորոգում»
Ծրագիր 3 «Գյումրի համայնքի Շիրակացի փողոց N162 հասցեի պատմամշակութային շենքի վերականգնում և վերանորոգում»
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում՝ անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից:
Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում: Առդիր՝ ավագանու որոշման նախագծեր և հայտեր: