Կարինե Մկրտչի Վարդանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին, իր որդուն՝ Սիսակ Արամի Վարդանյանին պատկանող քաղաք Գյումրի, Թբիլիսյան խճուղի N 2/2 հասցեի շինության (այսուհետև շինություն) 2008 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ ընկած ժամանակաշրջանի գույքահարկի և 2021 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ ընկած ժամանակաշրջանի անշարժ գույքի հարկի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Շինությունը 2005 թվականի նոյեմբերի 14-ից սեփականության իրավունքով պատկանել է Սիսակ Արամի Վարդանյանին, իսկ շինության փաստացի զբաղեցրած հողամասը Գյումրու քաղաքապետի 2005 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 2117 որոշմամբ տրամադրվել էր Սիսակ Արամի Վարդանյանին վարձակալության իրավունքով հինգ տարի ժամկետով (հիմք՝ Գյումրու քաղաքապետի 2005 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 2117 որոշումը): Սիսակ Արամի Վարդանյանը մահացել է 2007 թվականին, իսկ շինությունը քանդվել է 2006 թվականին (հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման ղեկավար Պապոյանի կողմից 2006 թվականի օգոստոսի 04-ին տրված N Կգ-1567 տեղեկանքը, Գյումրու քաղաքապետի կողմից 2005 թվականի նոյեմբերի 16-ին տրված N1/1-009/6258 գրությունը շինության հասցեավորման վերաբերյալ, Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի տեղեկատվության և վերլուծությունների բաժնի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 11-ին տրված գրությունը՝ գույքահարկի գծով հարկային պարտավորություն չունենալու վերաբերյալ): Շինության համար 2008 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար հաշվարկված է գույքահարկի, իսկ 2021 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար՝ անշարժ գույքի հարկի գումար: Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N822-ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Կարինե Մկրտչի Վարդանյանի դիմումը՝ (համայնքապետարանում մուտքագրված 2026 թվականի փետրվարի 09-ին N1632 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել արտոնություն Սիսակ Արամի Վարդանյանին պատկանող շինության 2008 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ ընկած ժամանակաշրջանի գույքահարկի ընդամենը 690.215 (վեց հարյուր իննսուն հազար երկու հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 464.593 (չորս հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 225.622 (երկու հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ և 2021 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ ընկած ժամանակաշրջանի անշարժ գույքի հարկի ընդամենը 279.557 (երկու հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը կազմում է 239.190 (երկու հարյուր երեսունինը հազար հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 40.367 (քառասուն հազար երեք հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Մկրտչի Վարդանյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |