Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 6-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել 2012 թվականի նոյեմբերի 22-ի ««Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 169-Ն որոշման 3-րդ կետը և 2022 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 105-Ա որոշումը։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։
4. Առաջարկել Գյումրի համայնքի ղեկավարին փոխարինողին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով, սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ համաձայն N 3 հավելվածի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ բաժնի անվանափոխության, համայնքային ծառայողների թվաքանակի փոփոխությունների հետ կապված համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունների մասով (հավելված N 3)՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընդունվելիք իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։